Քննարկվել են ֆինանսական ռեսուրսների հասանելիությանն ուղղված հարցեր

Քննարկվել են ֆինանսական ռեսուրսների հասանելիությանն ուղղված հարցեր
Քննարկվել են ֆինանսական ռեսուրսների հասանելիությանն ուղղված հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ֆինանսական վարկավորման մեխանիզմների պարզեցմանը, տոկոսադրույքների նվազեցմանը և ֆինանսական ռեսուրսների հասանելիության մակարդակի բարձրացմանը վերաբերող խորհրդակցություն: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Կենտրոնական բանկի և շահագրգիռ այլ գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու համապատասխան առաջարկությունները, որոնց վերաբերյալ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել քննարկումները ներկայացված առաջարկությունների շուրջ և դրանք լրամշակված տարբերակով ներկայացնել հետագա քննարկման: