ՌԴ Ուֆա քաղաքում մնացած երեխաները վերադարձել են Հայաստան․ Տեսանյութ

«Մենք չգիտեինք, թե ինչ կարող էր լինել մեր ընտանիքի հետ․ արտակարգ դրություն հայտարարելու պատճառով ես ու կինս մնացինք Հայաստանում, 2 երեխաներս՝ Ռուսաստանում»,- պատմում է Սերյոժա Պետրոսյանը։

Նա ու իր կինը մի քանի օրով եկել էին Հայաստան անհետաձգելի գործով և վերադառնալուց ժամեր առաջ տեղեկացել էին՝ արտակարգ դրության հիմքով չվերթները դադարեցված լինելու մասին, իսկ երկու երեխաները մենակ էին մնացել ՌԴ Ուֆա քաղաքում։

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը դիմելուց հետո ՌԴ-ում ՀՀ դեսպանության և ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի համատեղ աշխատանքով կարողացան երեխաներին վերադարձնել Հայաստան։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։

https://www.facebook.com/Armenianombudsman/videos/212502476639487/?epa=SEARCH_BOX