Ծիծեռնակաբերդի «այցելուների» անունները ժամը 22։00-ից կհայտնվեն եթերում

Ավելի քան կես միլիոն մարդ այս պահին ցանկություն է հայտնել «այցելել» Ծիծեռնակաբերդ: Նրանց անունները 22:00-ից կհայտնվեն եթերում` Մեծ Եղեռնի հուշահամալիրի սյուներին, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Սիրելի հայրենակիցներ, վիրտուալ երթին մասնակցելու համար պետք է Ձեր անուն ազգանունը sms հաղորդագրությամբ ուղարկեք հետեւյալ համարներին.

1915՝ եթե Հայաստանում (Արցախում) եք,

00 374 33 19 15 00՝ եթե արտերկրում եք:

– Հնարավորության դեպքում գրեք հայատառ,
– Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն,
– Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն,
– Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն,
– Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով,
– Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալու։

Հաղորդագրությունների ընդունումը շարունակվում է», -գրել է նա։

Ավելի քան կես միլիոն մարդ այս պահին ցանկություն է հայտնել «այցելել» Ծիծեռնակաբերդ: Նրանց անունները 22:00-ից կհայտնվեն…

Gepostet von Arayik Harutyunyan am Freitag, 24. April 2020