Հայաստանն առաջին մեդալը ապահովեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանի բռնցքամարտիկներից չորսը մտել է քառորդ եզրափակիչ և պայքարում է մեդալների համար:Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Կաշվե ձեռնոցի հայ պատվիրակներից այդ արգելքն առաջինը հաղթահարեց 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը: Եվրոպայի գործող չեմպիոնը ժամանակից շուտ հաղթեց մեքսիկացի Ռաուլ Էռերիային: Նա բոլոր ռաունդներում նկատելի առավելություն ուներ, իսկ երրորդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը: Էրիկ Իսրայելյանը նվազագույնն ապահովեց աշխարհի բրոնզե մեդալ:

Այսօր ռինգ կմտնեն մեր 67 կգ քաշային Արես Հակոբյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը և 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը: