Հրդեհ Վահրամաբերդ գյուղում

Ապրիլի 22-ին, ժամը 06:53-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրամաբերդ գյուղի 38-րդ փողոցի թիվ 7/1 հասցեում այրվում է բնակելի տնակ. տուժածներ չկան։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են տնակ և մոտակա անասնագոմի տանիքը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:12-ին, մարվել՝ 10։19-ին։ Այրվել են փայտաշեն տնակը (մոտ 70 քմ)՝ գույքով, և կից անասնագոմի տանիքը՝ մոտ 35 քմ:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։