Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է, ժամը 18-ից կրակոցների նվազում ունենք, այդ մասին այսօր Իջևանում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հարցին, թե հակառակորդի որքան անօդաչու թռչող սարք են խոցել հայկական զինված ուժերը Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց․
«Վաղն ավելի ստույգ կասեմ։ Բայց հուլիսի 12-ից սկսած՝ մինչև այսօր ներառյալ, թիվը մոտենում է 10-ին»,- ասաց Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում