Կոպիտ խախտումներ` Ծաղկաձորի հյուրանոցներում. ԱԱՏՄ-ն կասեցման միջնորդություններ կներկայացնի պարետին

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցի արդյունքում Ծաղկաձորի մի շարք խոշոր հյուրանոցների գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։ Այդ մասին տեղեկացնում են տեսչական մարմնից։

ԱԱՏՄ-ն լայնածավալ դիտարկումներով հյուրանոցներում արձանագրել է ամենատարբեր խախտումներ. պահպանված չի եղել պարետի սահմանած կանոնների զգալի մասը։ Ախտահանման, ջերմաչափման, այս գործընթացների գրանցման, աղբամանների պահանջված թվի եւ այլ մեծաթիվ խախտումներ են նկատվել։ Տրվել է վերջիններիս վերացման ցուցում եւ խորհրդատվություն։

Տեսչական մարմնի անակնկալ այցերը շարունակվում են ողջ երկրում։ Հատուկ ուշադրության են առնվել սպասարկման լայն ոլորտները, մասնավորապես, հյուրանոցները։

ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածման նպատակով հաստատված նորմերը. չպահպանման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։