«Արևմուտքը մեզ դրդում էր միջուկային զենք օգտագործել Ուկրաինայում». Պուտին.«Ազատություն»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Արևմուտքն իրենց դրդում էր միջուկային զենք օգտագործել Ուկրաինայում։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Նրանք ուզում էին սադրել մեզ, ուզում էին, որ մենք սխալներ թույլ տայինք։ Ինչևէ, միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չկար, և ես հույս ունեմ՝ ապագայում նույնպես կարիքը չի լինի», – ասել է Կրեմլի ղեկավարը իր 25-ամյա իշխանության մասին պատմող վավերագրական ֆիլմում, որը նկարահանել է ռուսաստանյան պետական հեռուստաընկերությունը։ Պուտինը հավելել է, թե Ռուսաստանն ունի բավարար ուժեր և միջոցներ՝ 2022 թվականին սկսած պատերազմի նպատակներին հասնելու համար։

Ռուսաստանի նախագահը և նրա մի շարք ենթականեր Ուկրաինայում շարունակվող պատերազմին զուգահեռ բազմիցս են սպառնացել միջուկային զենք օգտագործել թե՛ Ուկրաինայի, թե՛ Կիևի դաշնակիցների դեմ։