Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է Կալիֆորնիայի սենատի որոշումը

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է Կալիֆորնիայի սենատի որոշումը
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է Կալիֆորնիայի սենատի որոշումը

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատի` Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օգոստոսի 27-ի որոշումը կարևորագույն հանգրվան է թե’ Հայաստանի Հանրապետության և թե’ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար: Այս որոշումը ևս մեկ խթան է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործում:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատի որոշումը և իր երախտագիտությունն է հայտնում այդ բանաձևի հեղինակներին և կողմ քվեարկած սենատորներին:

Մենք լիահույս ենք, որ Կալիֆորնիայի կոնգրեսի այս որոշումը վարակիչ  կլինի նաև ԱՄՆ մյուս նահանգների համար և ի վերջո` ԱՄՆ նախագահը և Կոնգրեսը ևս կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու կսատարեն ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Եվս մեկ անգամ հայտնելով մեր երախտագիտությունը, վստահ ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժողովրդավարության ամրապնդումն ու առաջընթացն ապացույց է միջազգային հանրությանը, որ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի:

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

29 օգոստոսի, 2014թ.

ք. Երևան