«Երիտթեւերի» աստեղային ժամը. Արամ Աբրահամյան

Աշխարհում տհաճ քաղաքական երեւույթներից ամենատհաճներից մեկը կուսակցությունների երիտթեւերն են: Պարզ է, իհարկե, որ կուսակցությունները պետք է նախապատրաստեն իրենց հերթափոխը՝ մարդկանց, որոնք պետք է 10, 20, 30 տարի հետո դառնան պատգամավորներ, նախարարներ, մեծ ու փոքր «նաչալնիկներ»: Բայց արդյոք դրա համար անհրաժե՞շտ է լինել այդ աստիճանի «քառակուսի» եւ դատարկ: Քառակուսին, հիշեցնեմ, իմ կարծիքով, նա է, ով ենթարկվելով կուսակցական կարգապահությանը՝ չի ցանկանում որեւէ երեւույթի մեջ տեսնել որեւէ երանգ, որը կհակասի իր պատկերացրած «կուսակցական գծին»: Այդպիսի մարդիկ ընդունակ են միայն շաբլոն մտածելակերպի եւ բովանդակազուրկ ճռճռան տեքստերի արտաբերման: Բացի այդ, հնարավոր չէ պատկերացնել «երիտթեւի» որեւէ ներկայացուցչի՝ առանց թանկարժեք կոստյումի եւ փողկապի եւ առանց պսպղուն կուսակցական կրծքանշանի:

Այս պահին առավել ակտիվ են ՀՀԿ եւ ԲՀԿ «երիտթեւերը»: Դա ունի իր բացատրությունը. առջեւում են Երեւանի ավագանու ընտրությունները, որտեղ չի որոշվում համապետական իշխանության հարցը եւ, հետեւաբար, կարելի է քիչ թե շատ անկաշկանդ լինել: Բայց նույնիսկ այդ «անկաշկանդ» մթնոլորտում տվյալ կուսակցությունների «պառավթեւերը» չեն կարող իրար «բզբզել» քիչ թե շատ բարձր մակարդակով՝ չափից դուրս շատ են ընդհանրությունները: Իսկ ահա երիտասարդներին կարելի է եւ նույնիսկ ցանկալի է կսմիթներ փոխանակել՝ գուցե ապագա ընտրություններից առաջ իրար թեթեւակի «փչացնելը» ինչ-որ դիվիդենդներ կարող է բերել: Եվ սկսվում է «ավանդական» երկխոսությունը. «որոշ քաղաքական ուժերի ուզում եմ հիշեցնել», «որոշ չկայացած գործիչների ուզում եմ խորհուրդ տալ»: Մոտակա մեկ ամիսը դա է լինելու:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/04/03/226318/