Նոր Արմավիր գյուղում քաղաքացին ընկել է մոտ 10 մետր խորությամբ դիտահորը

Հեղինակ MediaLab

Մարտի 13-ին, ժամը 20:00-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղի «Սուրբ Դավիթ» սրբատեղիի տարածքում քաղաքացին ընկել է մոտ 10 մետր խորություն ունեցող դիտահորը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները դիտահորից դուրս են բերել Հ․ Պ․-ին (ծնված 1991 թ.) մարմնա­կան վնասվածքներով․ վերջինս հրաժարվել է բուժօգնությունից: