ՀՀ ԱԺ փոխնախագահ. «Բարգավաճ Հայաստանը» լքել է իր ընտրազանգվածին երկրի համար ամենավճռորոշ պահին

ՀՀ ԱԺ փոխնախագահ. «Բարգավաճ Հայաստանը» լքել է իր ընտրազանգվածին երկրի համար ամենավճռորոշ պահին
ՀՀ ԱԺ փոխնախագահ. «Բարգավաճ Հայաստանը» լքել է իր ընտրազանգվածին երկրի համար ամենավճռորոշ պահին

Ցանկացած այլ քաղաքակիրթ երկրում կուսակցությունը, որը երկրորդ տեղն է զբաղեցրել խորհրդարանական ընտրություններում`իշխանությունից ընդդիմության շարքը կտրուկ անցնելու ճանապարհով, այդպիսով խլելով ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները, խիստ քննադատելով կառավարող վարչակարգը, մեծ փոփոխություններ խոստանալով իր ընտրողներին, իսկ դրանից հետո չմասնակցելով երկրի համար ամենավճռորոշ քաղաքական գործըթնացին, ինչպիսին նախագահական ընտրություններն են, իրավունք չէր ունենա մասնակցելու քաղաքական այլ գործընթացների, օրինակ`Ավագանու խորհրդի ընտրություններին:

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվացումը Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների նախաշեմին: «Բարգավաճ Հայաստանը» հիասթափեցրել է իր ընտրողներին`բախտի քմահաճույքին թողնելով իր ընտրազանգվածին: Այն, որ որպես ընդդիմադիր կուսակցություն ներկայացող իր մեծությամբ երկրորդ կուսակցությունը չի մասնակցում նախագահական ընտրություններին, արդեն վատ է, բայց ավելի վատ է, երբ ԲՀԿ-ն նույնիսկ հարկ չի համարել ինչ-որ կերպ կողմնորոշել իր ընտրազանգվածին ընտրությունների նախաշեմին կամ փորձել բացատրել իր պասսիվ դիրքորոշումը երկրի ապագայի համար այդքան նշանակալի իրադարձության առնչությամբ, ինչպես դա արեցին, ասենք, Հայ ազգային կոնգրեսը և ՀՅԴ-ն: ԲՀԿ նման վարքագիծն ուղղակի հակասում է համընդունելի քաղաքագիտական ստանդարտներին»,- նշել է Շարմազանովը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/04/03/226459/