«Այս քրեական հետապնդումը որևէ կերպ վեթինգի շրջանակներում չի տեղավորվում»․ Բադասյանը՝ դատավորների գործի մասին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ Սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդումը արդյոք վեթինգի շրջանակներո՞ւմ է։

«Ոչ, քրեական հետապնդում է սկսվել դատավորների մասով, սա որևէ կապ չունի վեթինգի պրոցեսի հետ։ Իհարկե, մեկը մյուսին չի բացառում։ Օրինակ՝ վեթինգի որոշ գործիքակազմի դեպքում կարող է հայտնաբերվել հանցագործության մասին վկայող հատկանիշ։ Եվ դա, բնականաբար, կրկին կարող է  դառնալ քրեական հետապնդման հիմք։ Բայց այս քրեական հետապնդումը որևէ կերպ վեթինգի շրջանակներում չի տեղավորվում»,- նշեց Ռուստամ Բադասյանը։

Հիշեցնենք, որ դատավոր Գևորգ Նարինյանը կալանավորվել է, իսկ Արա Կուբանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ԱԱԾ միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է։