Վրաստանում հնարավոր է նոր կարանտինի գոտի սահմանվի. Գամկղրելիձե․ Aliq.ge

Aliq.ge-ն գրում է․ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված միջգերատեսչական համակարգող խորհուրդը կքննարկի Գարդաբանիի շրջանում տիրող իրավիճակը, և հնարավոր է նոր կարանտինային գոտի սահմանվի: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:

Վերջին օրերին հաստատվել է կորոնավիրուսային վարակի 20 դեպք՝ Գարդաբանիի շրջանի երկու գյուղերում՝ Ղարաջալարում և Ղարաթակլիում: Մի քանի դեպքերում վարակի սկզբնական աղբյուրը դեռևս չի պարզվել:

Այսօր վերոնշյալ գյուղերում համընդհանուր թեստավորում է անցկացվում: