Լոռու մարզի մի քանի գյուղերում փողոցային լուսավորություն կապահովվի

Լոռու մարզի Թումանյան համայնքում կիրականացվի «Թումանյան, Մարց, Լորուտ, Քարինջ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերի փողոցային լուսավորության ընդլայնում» ծրագիրը:

Լոռու մարզպետարանից տեղեկացնում են, որ այդ բնակավայրերում կտեղադրվի շուրջ 65 նոր հենասյուն` լեդ լուսատուներով, Թումանյան բնակավայրում նաև էներգախնայողության նպատակով մոտ 70 լուսատուներ կփոխարինվեն լեդ տեսակի լուսատուներով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է շուրջ 14 մլն դրամ, որից՝ ավելի քան 8 մլն դրամը կներդրվի պետբյուջեից, մնացածը համայնքային ներդրումն է:

Շահառու է համայնքի ողջ բնակչությունը` մոտ 4500 մարդ: