Գամալեյայի կենտրոնում պատմել են երեխաների վրա COVID-19-ի պատվաստանյութի փորձարկումների մասին

Գամալեյայի անվան ազգային ուսումնասիրությունների կենտրոնը պլանավորում Է երեխաների վրա COVID-19-ի պատվաստանյութի հետազոտությունն սկսել հաջորդ տարվա հունվար-փետրվարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Մենք այժմ փաստաթղթերի այդ փաթեթն սկսել ենք մշակել, որովհետեւ երբեք ինստիտուտը փորձարկումներ չի կատարել երեխաների վրա: «…» Մանկաբույժները գիտեն այդ առանձնահատկությունները, եւ նրանց հետ միասին մենք այժմ գրում ենք փաստաթղթերի փաթեթը, որոնք կներկայացնենք առողջապահության նախարարությանը, որպեսզի կարելի լինի դա անցկացնել երեխաների վրա, բայց միայն այն բանից հետո, երբ մենք ավարտենք բոլոր հետազոտությունները չափահասների վրա»,-ասել Է Գինցբուրգը:

Նրա խոսքով՝ թեստավորումը կսկսեն ձմռանը, քանի որ մեծահասակների վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը կտեւի շուրջ հինգ ամիս: Դրան կմասնակցի շուրջ 2 հազար պացիենտ:

Ավելի վաղ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել Էր պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին, որը մշակվել Էր Գամալեյայի անվան համաճարակաբանական եւ միկրոկենսաբանության ազգային ուսումնասիրությունների կենտրոնի կողմից:

Նա ընդգծել Է, որ իշխանությունները մտադիր են զանգվածային պատվաստումը գործարկել հոկտեմբերին: Առաջին հերթին պատվաստումներն արվելու են «հատուկ խմբերի» ներկայացուցիչներին, մասնավորապես, բժիշկներին եւ ուսուցիչներին: Մասնագետները պատրաստուկը մշակել են պաշտպանության նախարարության հետ համատեղ: Հուլիսի վերջին զինվորական հոսպիտալից դուրս Է գրվել 20 կամավորներից բաղկացած երկրորդ խումբը:

Նրանցից յուրաքանչյորի մոտ մշակվել Է իմունային պատասխան, կողմնակի ոչ մի Էֆեկտ կամ բարդություններ չեն հայտնաբերվել: Նաեւ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ Է սկսել անցկացնել «Վեկտոր» կենտրոնը, այն պլանավորում Է արտադրությունն սկսել նոյեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: