Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ:

Նախագահ Սարգսյանը սահմանամերձ Չինարի գյուղում, որը վերջերս Ադրբեջանի սանձազերծած նախահարձակ ռազմական գործողությունների և ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծման հետևանքով առավել տուժած համայնքներից է, հանդիպում-զրույց կունենա չինարեցիների հետ:

Սահմանամերձ մեկ այլ բնակավայրում՝ Բերդում, նախագահ Սարգսյանը կայցելի քաղաքի արտադրական ձեռնարկություններ:  

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: