Դիմակ կրելու շաբաթ՝ ամբողջ աշխարհում

ԱՀԿ Հայաստանի գրասենյակը տեղեկացնում է․

«Առաջիկա օրերին, ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ կմիանան ԱՀԿ-ի` դիմակ կրելու կոչին, որի գլխավոր նպատակը վիրուսի հաղթահարման գործում միասնական ջանքերի և անձնական պատասխանատվության կարևորումն է։

Միացիր նաև Դու

Սոցիալական ցանցերի միջոցով տարածիր դիմակով լուսանկար և պատմիր, թե հանուն ինչի՞ ես հետևում հակահամաճարակային կանոններին:

Դիմակ դնելով և այդ կոչն անելով մյուսներին՝ Դու միանում ես համավարակի դեմ աշխարհի միասնական պայքարին»: