Գեղարքունիքից COVID-ի պատճառով արտագնա աշխատանքի մեկնել չկարողացողներն աշխատանք են գտել հենց մարզում

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ Լիճք եւ Վարդենիկ համայքներում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի շրջանականերում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը: 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  ինչպես ներկայացրեց  Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը , սուբվենցիոն ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է շուրջ 82 միլիոն  դրամ, որի 60 տոկոսը  հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Լիճքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են չորս օր առաջ եւ կավարտվեն առաջիկա ամիսների ընթացքում: Ասֆալտապավելու են Ա-6 թաղամասի թիվ 1 եւ Ա-2 թաղամասի թիվ 1 եւ 9 փողոցները: Ասֆալտապատումը կիրականացվի 1420 մետր ընդհանուր երկարությամբ, որից Ա-6 թաղամասի թիվ 1 փողոցում՝ 870, Ա-2 թաղամասի թիվ 1 փողոցում՝ 450 եւ թիվ թիվ 9 փողոցում՝ 100 գծամետր երկարությամբ:

Ինչպես Վարդենիկ գյուղ կատարած աշխատանքային այցի ժամանակ նախարար Պապիկյանին եւ մարզպետ Գնել Սանոսյանին ներկայացրեց Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի երաժշտական դպրոցը, կկառուցվի եւ կվերակառուցվի լուսավորվածության ցանցը, կասֆալտապատվի 12 փողոց: Վարդենիկի երաժշտական դպրոցի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 77 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 12 միլիոն 5 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 14 միլիոն 72 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը:

Վարդենիկի լուսավորության ցանցի կառուցման եւ վերակառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 29 միլիոն 792 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 19 միլիոն 364 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 10 միլիոն 427 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Վարդենիկի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման պայմանագրային  արժեքը կազմում է շուրջ  290 միլիոն  դրամ, որի 60 տոկոսը  հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։