Գագիկ Ծառուկյանի մատաղը եւ Պողոս Պողոսյանի սպանությունը

Գագիկ Ծառուկյանի մատաղը եւ Պողոս Պողոսյանի սպանությունը
Գագիկ Ծառուկյանի մատաղը եւ Պողոս Պողոսյանի սպանությունը

Արդյո՞ք ճիշտ էր Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացմանը հաջորդող մատաղի կադրերի նկարահանումն ու տարածումը: Միանշանակ՝ այո: Հնարավոր է, պետք չէր ֆիքսվել դեմքերի վրա: Բայց այդ նկարահանումը նախ կարող էր անել դիլետանտը, որը լրագրողական էթիկայի պարտավորություններ չունի: Երկրորդ, մատաղի կադրերը պատմում են սոցիալական խայտառակության մասին:

Լրագրողները հաճախ են անդրադառնում այս կամ այն ընտանիքի սոցիալական խնդիրներին: Սովորաբար այդ ընտանիքին հաց ուտելիս չեն նկարագրում: Էլ ավելի հաճախ, սոցիալական ճգնաժամի մասին նկարահանած կադրերը բավարար չեն ամբողջական պատկերացում ունենալու համար: Նման նկարահանումների ժամանակ հերոսը պատրաստվում է դժգոհել, հաճույքով ցուցադրում է իր սոցիալական անհարմարությունները: Բոլոր դեպքերում, ինքը տեղյակ է, որ թեմայի թիրախ է: Այս դեպքում լրագրողը փաստը ֆիքսել է որպես ճանապարհին պատահած վթար, որպես ծեծկռտուք եւ որպես հանրահավաքի ժամանակ տեղի ունեցող խժդժություն: Սոցիալական այդ խայտառակության ետեւում գրեթե ցանկացած անոմալ երեւույթ կտեղավորվի: Պարզ է, որ կադրում կոնկրետ մարդիկ են, ոչ թե դեկորացիաներ: Պարզ է, որ նրանք պարտավոր չեն իրենց հաշիվ տալ լրատվամիջոցների ներկայության մասին: Պարզ է նաեւ, որ տեղի ունեցածի մեղքը ոչ թե նրանցն է, այլ մատաղի արարողության կազմակերպիչներինը: Սակայն այս դեպքում լրագրողը կամ լրագրողները ներկա են գտնվել պատրաստի իրադարձության՝ մատաղի, որի ժամանակ կողմերից ոչ մեկը չէր կարող կանխատեսել դեպքերի այսպիսի զարգացումը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/18/244603/