Լիբանանում բողոքի ցույցեր են․ Ցուցարարները ներխուժել են 4 նախարարությունների շենքեր

Լիբանանում ողբերգական պայթյունից հետո սկսված բողոքի ակցիաները այսօր հասել են գագաթնակետին․ ցուցարարները գրոհել են երկրի չորս նախարարությունների շենքեր՝ Էկոնոմիկային, Արտաքին գործերի, Էներգետիկայի և Շրջակա միջավայրի նախարարությունների։ Արդյունքում բախում է սկսել ոստիկանական ուժերի ցուցարարների միջև։

Լրատվամիջոցների հաղորդմամբ, ցուցարարները պահանջում են երկրի կառավարության հրաժարականը և բարեփոխումներ։ Նրանք ոստիկանների ուղղությամբ նետում են քարեր, իսկ ոստիկանական ուժերը ցուցարարների նկատմամբ կիրառում ն արցունքաբեր գազ։

Երկրում այսօրվա բախումների հետևանքով 230 մարդ է տուժել և երկրի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, անվտանգության ուժերի ծառայողների մեկը մահացել է։

Լիբանանի վարչապետ Հասսան Դիաբը իր տեսաուղերձում հայտարարել է, որ նախարարների խորհրդին առաջարկել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Նրա պնդմամբ, միայն այդ դեպքում հնարավոր է երկիրը դուրս գա ճգնաժամից։