Անսահման պոպուլիզմ եւ ցինիզմ

Անսահման պոպուլիզմ եւ ցինիզմ
Անսահման պոպուլիզմ եւ ցինիզմ

Ամեն մի ցավալի իրադարձության շուրջ առաջանում է երեք տիպի արձագայնք՝ ա/ անկեղծ մտահոգություն, բ/ քաղաքական շահարկում («վայ, էս ո՞ւր ենք հասել», «էս ո՞ւր է երկիրը գնում»), գ/ դավադրության տեսություն («միջազգային ուժային կենտրոններից ուղղորդվող մութ ուժերը ոտնձգություն են կատարում մեր անվտանգության նկատմամբ»): Երկուսում էլ կա պոպուլիզմի որոշակի դրսեւորում, որովհետեւ այդ երկու ուղղություններով խոսակցությունները դուր են գալիս մեր շատ-շատ հայրենակիցներին:

Ես այդ խոսակցությունները լսում եմ մանկուց, հետեւաբար՝ անկախ հասարակարգերից եւ ռեժիմներից: Երբ հավաքվում էին (են) նվազագույն ինտելեկտուալ հավակնություններ ունեցող մարդիկ, նրանք պարտադիր խոսում էին հրեաների եւ մասոնական օթյակների մասին՝ «բա դու չգիտե՞ս, ախպեր ջան, սաղ աշխարհը հրեաների ձեռն ա»: Ես դա ընկալում եմ որպես փոքր ժողովրդի որոշակի բարդույթների արտացոլում. երբ չես կարողանում ստեղծել քոնը, դատողությունների մեկնակետ ես վերցնում ուրիշների բացասական ընկալումը: Դե, իսկ առաջին արձագանքն ավելի ունիվերսալ արմատներ ունի՝ նման ընկալումը հատուկ է ոչ միայն աշուղական արվեստին («էրեկ լավ էր, քանց վուր էսօր»), ոչ միայն Խորենացու ողբին. նույն տրամադրություններ կան նաեւ Հին կտակարանում, մասնավորապես՝ Երեմիայի մարգարեություններում. «Նայեցի երկրին՝ ամայի էր, ոչինչ չկար, նայեցի դեպի երկինք՝ եւ չկար նրա լույսը»: Ընդդիմության 20 տարվա քարոզչությունը հիմնված է այս տեսակ ողբի վրա, որը, կրկնեմ՝ ես կենցաղային խոսակցություններում լսել եմ նաեւ համեմատաբար կուշտ կոմունիստական ժամանակներում: Ժամանակակից ընդդիմադիրներն այս առումով բավականին տաղանդավոր «նախահայրեր» ունեն՝ ի դեմս 90-ականների Արշակ Սադոյանի, Սեյրան Ավագյանի եւ Դավիթ Վարդանյանի, որը խորհրդարանում տվեց առաջին նախագահին իր «պատմական» հարցը այն մասին, թե ինչպես է մեր խեղճ ժողովուրդը գոյատեւում մի աշխատավարձով, որով կարող է ամիսը ընդամենը երկու ձու գնել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/21/245746/