Ղալաթ կանի մեկը, որ կասի՝ կառավարությունը կոռումպացված է․ ի՞նչ է նշանակում ՀԴՄ չխփել․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

Կառավարության այսօրվա նիստում հակաճգնաժամային 23-րդ միջոցառման վերաբերյալ քննարկումները ստիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին վրոդովել։ Նա վերահաստատեց իր դիրքորոշումը, որ հաշվիչ դրամարկղային կտրոն՝ ՀԴՄ չտրամադրելը զինվորի հաց գողանալ է ու հայտարարեց․

«Ի՞նչ է նշանակում՝ ՀԴՄ չխփել, այն ժամանակ ասում էին՝ Կառավարությունը կոռումպացված է, բոլորը տանում ենք, մենք էլ ենք տանում։ Հիմա էլ ղալաթ կանի մեկը, որ կասի Կառավարությունը կոռումպացված է, հիմա էլ ես եմ ասում, որ այդ կոռուպցիոն երևույթը այդտեղ մնացել է։ Էլի եմ ասում, ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է և այստեղ նեղանալու կարիք չկա։ Հիշում եմ այն քննարկումները, երբ որ հասկանալի պատճառներով տարբեր ոլորտներ գալիս էին ու բյուջեից ակնկալում էին այս կամ այն  աջակցությունները։ Հիշում եմ նաև 2 տարի առաջվա քննարկումը, երբ մենք այդ նույն մարդկանց ներկայությամբ ասում էինք, որ բյուջեն բոլորիս գրպանն է, պետք չի ամեն ինչ անել, որ բյուջե  մի կոպեկ պակաս վճարել և այս հանդիպումների ընթացքում հիշեցնում էի մեր գործընկերներին  երկու տարի առաջվա քննարկումը, հիմա եկել եք ասում եք՝ բյուջեից այս տվեք, այն տվեք, բայց որ խոսքը գնում է այն մասին՝ ինչքանով եք պարտաճանաչ բյուջե վճարում, այդ ժամանակ դրա մասին խոսք չի գնում, դրա համար էլ գործարար միջավայրը իմ հանդիպումներից դուրս են գալիս, ու ասում, որ մի քիչ դժգոհ ենք։ Լավ է, որ դժգոհ եք, որովհետև պե՞տք է մեր վարքագծի մասին մտածենք չէ՞»։

Տեսանյութը՝ Factor.am-ի։