Ավելի լավ չի՞ լինել հարուստ և առողջ, քան թե աղքատ ու հիվանդ

Ավելի լավ չի՞ լինել հարուստ և առողջ, քան թե աղքատ ու հիվանդ
Ավելի լավ չի՞ լինել հարուստ և առողջ, քան թե աղքատ ու հիվանդ

Կառվարության նոր ծրագրի վերաբերյալ մի քանի հարցերի պատասխանեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանը:

-Պարոն Այվազյան, ընդդիմադիր պատգամավորները բավական սուր քննադատության ենթարկեցին կառավարության ծրագիրը, և չնայած քննադատություններին, մեծամասնությունը կողմ քվեարկեց ծրագրին: Ինչո՞ւ հաշվի չառաք ըննդիմադիրների առաջարկությունններ:

Ընդդիմախոսներին կառավարության ո՞ր դրույթի մեջ պետք է հաշվի առնեինք:

Ընդդիմադիրների բարձրացրած հարցերն ավելի շատ մարտավարական նշանակության հարցեր էին, կառավարության ծրագիրը դա ռազմավարական փաստաթուղթ է, դա այն թիրախներն են, որոնց պետք է հասնել 5 տարվա կամ 4 տարվա ընթացքում: Մատնանշված ա աղքատության մեղմացում, էական, տնետեսական լուրջ աճ, աշխատավարձի կրկնապատիկ ավելացում: Սրանք են թիրախները, դրանցից ո՞ր մեկից եք դժգոհ:

ստա՞հ եք, որ կիրականանա ծրագիրը:

-Այո: Այ, երբ որ չիրականանա, հարցի երկրորդ կողմն է: Չկատարվելը դա այլ հարցադրում է, որ չի կատարվել, դա վստահության, քաղաքական վստահության խնդիր էր, իսկ ծրագրային կետի հետ կապված խնդիրը դա ծրագրային կետ է: Դրա համար ես հստակ ասել եմ` ծրագիրը ընդհանուր մոտեցում է, թե ինչ պետք է անել: Այ, երբ որ կբերի կոնկրետ օրենքը, կոնկրետ փաստաթուղթը, որով պետք է ինքը ապահովի, այսինքն` ստեղծվի այն գործիքակազմը, որով պետք է ինքն ապահովի, ենթադրենք, աղքատության կրճատում, այդ թվում` աշխատավարձի կրկնապատիկ ավելացում, այ էդ ժամանակ եկեք քննարկենք: Բայց ընդհանուր այդ մոտեցմանը, որ ինքն ասում է` ես երկու անգամ աշխատավարձ եմ ուզում ավելացնեմ, դրան դու չես կարող բան ասել: Ուրիշ բան է քաղաքական պատասխանատվության խնդիրը, իսկ քաղաքական պատասխանատվության խնդիրը քաղաքական հարթության վրա է լուծվում: Ես որպես քաղաքական մեր թիմ` ուզած-չուզած պետք է պաշտպանեմ մեր հայրենի կառավարությանը:

Այս ծրագիրը մեկ միասնական փաստաթուղթ է, որով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որով Հայաստանի Հանրապետության նախագահը գնացել է նախընտրական արշավի և ժողովրդի դատին ներկայացրել, որ ինքն իր պաշտոնավարման ժամանակահատվածում, Ազգային ժողովն իր գործունեության ժամանակահատվածում պետք է իրականացնի այս հարցերը: Նրանք ասում են` մենք բերել ենք, իրականացնենք այս հարցերը: Իսկ եթե որևէ բացթողումներ ունենք, ապա աշխատող մարդն ունի բացթողում, չաշխատող մարդը չունի: Ընդդիմության խնդիրը այս բոլոր իրականացվող աշխատանքների հետ կապված քննադատելն է: Եթե դու առաջարկում ես, ասում ես` երկու անգամ աշխատավարձի բարձրացումը քիչ է, ապա պետք է ասես` քանի անգամ պետք է բարձրացնել և որ ռեսուրսով, որտեղից պետք է բարձրացվի:

-Ընդհանուր առմամբհամամի՞տ եք կառավարությանգործունեության հետՕրինակ` 100 մլն դրամ է պետբյուջեիցհատկացվում երկու բիոզուգարան գնելու համարիսկ լուրջ խնդիրհամարվող արտագաղթի պատճառները պարզելու համարընդամենը 13 մլն դրամ են հատկացնում բյուջեից

-Ես իմ դիրքորոշումը կարտահայտեմ, երբ որ դա նայեմ: Բնականաբար, համամիտ չեմ, որ 100 մլն դրամ է ծախսվել զուգարանի վրա: Շատ վատ են արել, որ 100 մլն դրամ տվել են երկու բիոզուգարանի, 13 միլիոն դրամ էլ միգրացիոն ծառայությանը: 13 միլիոնո դրամ հետազոտող միջազգային փորձագետին տաս, կնեղանա: Կարդալ ավելին