Պետք է կապվել Պուտինի հետ, սպառնալիքը մենակ Բելառուսի նկատմամբ չէ․ Լուկաշենկո․ Lragir.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում խորհրդակցության ժամանակ խոսել է երկրում ստեղծված վիճակի մասին։

«Մենք տեսնում ենք, թե խորքում ինչ է տեղի ունենում։ Մենք շատ լավ տեսնում ենք դա։ Մենք կարդացել ենք գունավոր հեղափոխությունների մեթոդաբանությունը։ Ավելին, գունավոր հեղափոխությունների մեթոդներին ավելացել են արտաքին միջամտության տարրերը», – ասել է Լուկաշենկոն։

Այնուհետև Բելառուսի ղեկավարն ասել է․ «Բելառուսի դեմ ագրեսիայի սցենար է ծավալվում։ Պետք է կապվել Պուտինի հետ, որ կարողանամ հիմա խոսել նրա հետ։ Որովհետև սա սպառնալիք է ոչ միայն Բելառուսին», – ասել է Լուկաշենկոն։

Մանրամասները՝ Lragir.am-ում