Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետները ստացած տեսական գիտելիքները կամրապնդեն պրակտիկ փորձով

Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթացի շրջանակներում՝ 2020 թվականի օգոստոսի 11-ին մեկնարկել են լաբորատորիայում և սպանդանոցում անցկացվող պրակտիկ աշխատանքները: Սպանդանոցների անասնաբույժ–փորձագետների վերապատրաստման առցանց դասընթացին մասնակցել է 123 մասնագետ, որոնցից 76-ը հուլիսի 25-ին բարեհաջող հանձնել են քննությունն ու ավարտել տեսական փուլը: Այժմ պրակտիկ գիտելիքներ ստանալու շրջանն է: 

Սպանդանոցների անասնաբույժ–փորձագետների վերապատրաստման դասընթացը կազմակերպվել և իրականացվում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ: Առցանց համակարգի միջոցով դասընթացի կազմակերպումն իրականացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շնորհիվ։ 

Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։