Արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննություն

Արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննություն
Արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննություն
Հեղինակ MediaLab

2013 թ. հունիսի 18-ին՝ ժամը 14:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննությունը:

Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռից հետո Գագիկ Ջհանգիրյանը հայտնել է. «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «Դրանք մարդասպան են», «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:

Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են Գագիկ Ջհանգիրյանից իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում և հրապարակային ներողություն: Այս մասին տեղեկացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

© Medialab.am