Բուռն ու տգեղ վիճաբանություն Ազգային ժողովում. Տեսանյութ

Բուռն ու տգեղ վիճաբանություն Ազգային ժողովում. Տեսանյութ
Բուռն ու տգեղ վիճաբանություն Ազգային ժողովում. Տեսանյութ

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց, որ ՀԱԿ-ն առաջարկում է բազմակուսակցական հանձնաժողով ստեղծել, որն ԱԺ-ում կքննարկի ՎՊ բացահայտումներն ու եզրակացությունը կուղարկի Գլխավոր դատախազություն: «Դատախազությանը մենք տանք էդ գործերը, որ ինքը չորոշի՝ էդ մարդուն պատժի թե չպատժի»,- ասաց նա: Արամ Մանուկյանը նշեց, որ բիզնես ունեցողներին էլ կարող են ընդգրկել հանձնաժողովում:

«Պարոն Վարդան Այվազյանին էլ կընդգրկենք, որովհետև ինքը մաքուր ու անբասիր պատգամավոր է»,- Այվազյանին ծաղրեց Արամ Մանուկյանը:

Վարդան Այվազյանը տեղից պատասխանեց Արամ Մանուկյանին, սական Աժ նախագահը ձայն չտվեց Այվազյանին՝ սաստելով նրան. «Կարո՞ղ եք հանգստանալ, պարոն Այվազյան»:

Նիստի ընդմիջման ժամանակ Արամ Մանուկյան-Վարդան Այվազյան վեճը շարունակվեց միջանցքում:

«Ես փող բերող տղա եմ, գնում եմ, քաղաքական գործիչ եմ, ասում եմ՝ արի, էս երկրում փող դիր: Գալիս է, իմ խոսքով դնում է, բայց քո խոսքով չի դնում»,- Արամ Մանուկյանին ասաց Այվազյանը:

«Քո վրա՞ է բիզնես դնում»,- հարցրեց Մանուկյանը:

«Իմ վրա չի դնում, երկրի վրա է դնում»,- պատասխանեց Վարդան Այվազյանը: Կարդալ ավելին