Վահագն Հարությունյանը կկալանավորվի. դատարանը բավարարել է միջնորդությունը

Վահագն Հարությունյանը կկալանավորվի. դատարանը բավարարել է միջնորդությունը
Վահագն Հարությունյանը կկալանավորվի. դատարանը բավարարել է միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան և Նոր Նորքի նստավայր) բավարարել է  «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը: Այս մասին Factor.am-ին տեղեկացրել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Աղբյուրը հիշեցնում է, որ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որպես մեղադրյալ ներգրավվել է «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: