ՃՏՊ Չիվա գյուղի մոտակայքում․ կա տուժած

Ապրիլի 13-ին, ժամը 11։34-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։