ԿԳՄՍ նախարարության բյուջեն ավելացվեց 51 մլն 400 հազար դրամով

Կառավարությունը ԿԳՄՍ նախարարության բյուջեն ավելացրեց 51 մլն 400 հազար դրամով։

Այդ մասին տեղեկանում ենք Կառավարության ֆեյսբուքյան էջից։

Գումարը կփոխանցվի Քաղաքաշինության կոմիտեին՝ 10 համայնքում 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար։

5 մոդուլային մանկապարտեզ կկառուցվի Արմավիրի, 3՝ Լոռու, 1՝ Կոտայքի և 1 մանկապարտեզ Շիրակի մարզերում։