Կապանում քանդում են ապօրինի շինությունները․ Տեսանյութ

Կապանում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատաքներին զուգահեռ մեկնարկել է նաև բնակելի շենքերի բակերում տեղակայված ապօրինի շինությունների՝ փայտանոցների, խորդանոցների, տաղավարների, երկաթյա ավտոտնակների, բոստանային տարածքների ապամոնտաժման գործընթացը։ Այդ մասին տեղեկացնում են Կապանի համայնքապետարանից։

Աշխատանքների նպատակը քաղաքի բակային տարածքները նախկին տեսքի բերելն է, ընդլայնելն ու բարեկարգելը և քաղաքաշինական միջավայրը կանոնավորելը։ Արդյունքում կձևավորվի հիմնանորոգված, կանաչապատ և ավելի մաքուր միջավայր։

Կապանի համայնքապետարանից հայտնում են, որ գործընթացը սկսելու նպատակով բնակիչների շրջանում նախապես տարվել են բացատրական աշխատանքներ, և տերերին ծանուցելուց հետո դրանք ապամոնտաժվում են։

✅Բակերում ապօրինի շինությունների քանդում

✅Բակերում ապօրինի շինությունների քանդում

Posted by Կապանի համայնքապետարան/Kapan municipality on Friday, August 21, 2020