Ստուգայցերի ընթացքում զբոսայգիներում խախտումներ չեն արձանագրվել

Օգոստոսի 24-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի անակնկալ խստացված ստուգայցերը եղել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։

Վաղ առավոտից Տեսչական մարմնի մասնագետները ոստիկանների ուղեկցությամբ դիտարկել են, թե որքանով են քաղաքացիները զբոսայգիներում պահպանում ՀՀ պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնները։ Ստուգայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։

Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/341889123646349/