Ադրբեջանը սովն օգտագործում է որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ քաղաքական գործիք. Էդմոն Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովի՝ ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցին, որտեղ ադրբեջանցի պաշտոնյան անկեղծորեն խոստովանել է, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը և սովի զենքը օգտագործում է որպես քաղաքական գործիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։

Այս մասին Մարուքյանը գրառում է կատարել X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում։

«Մենք վերահաստատում ենք մեր պահանջն Ադրբեջանին՝ դադարեցնել սովը որպես քաղաքական գործիք օգտագործել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ ստիպելու համար ընդունել իր պայմանները, ինչը մարդկության դեմ հանցագործություն է»,- գրել է Մարուքյանը։