ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում քննարկում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը․ Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով և Վիեննայում են՝ քննարկելու ներկա իրավիճակը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Համանախագահները մտահոգված են սահմանային վերջին միջադեպերով, համանախագահները շարունակում են ակտիվորեն միջնորդական ջանքեր գործադրել»,- հայտարարել է նա։

Զախարովան հիշեցրել է նոյեմբերի 10-ին Փարիզում համանախագահների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման մասին։ Նրա խոսքով՝ եռյակը Վիեննայում է՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։ Միևնույն ժամանակ, Մոսկվան կրկին ընդգծում է համանախագահների տարածաշրջան այցը հնարավորինս շուտ կազմակերպելու կարևորությունը։

Աղբյուր՝ Factor.am