Կրկին հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շրջիկ խմբերով և կանգառի կետերում շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններում։

Հատկապես վերջին մի քանի օրերին՝ ուղևորահոսքի թվաքանակով պայմանավորված, վերահսկողության թիրախում է գտնվում Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության ապահովման գործընթացը:

Այսօրվա դիտարկման արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից տաքսի ավտոմեքենաներով փոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։

Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում կրկին հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ։

Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: