Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները

Եվրասիական փորձագիտական ակումբի իրականացրած տնտեսագիտական վերլուծության արդյունքների համաձայն՝ 2020թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են դեպի Բելառուս և Ղազախստան Հայաստանի արտահանման ծավալները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

«Նույնիսկ ընդհանուր ցուցանիշների անկման պայմաններում, ԵԱՏՄ-ում մեր տնտեսական արտահանման և ներկրման ցուցանիշները լավատեսություն են ներշնչում: Աճել է մեր արտահանումը՝ թե՛ Բելառուս, թե՛ Ղազախստան, դեպի Ռուսաստան երեք տարվա աճից հետո այս տարի մենք ունենք արտահանման անկում, բայց ունենք ներկրման էական ավելացում՝ 18%-ով, ներկրման ծավալների ավելացում ունենք նաև Բելառուսից:

Ներկրման ծավալների որոշակի անկում կա Ղազախստանից, բայց ուսումնասիրելով վերջին 3 տարիների արտահանման և ներկրման ցուցանիշները, հնարավոր է ակնկալել, որ 2-րդ կիսամյակում կլինի 2-5% արտահանման աճ»,- ասաց Սաֆարյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։