Ենթակառուցվածքների զարգացումից հետո Քարվաճառը դառնալու է Արցախի զբոսաշրջային ամենագրավիչ վայրերից մեկը․ Արայիկ Հարությունյան․ Տեսանյութ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Քարվաճառ կատարած այցելության տպավորություններով․

«Ծանոթացել եմ իրականացվող աշխատանքների ընթացքին: Դրանք մոտ ապագայում պետք է փոխեն շրջկենտրոնի կյանքի զարգացման ռիթմը: Քաղաքն ու, ընդհանրապես, շրջանը զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունեն, որում կհամոզվեք՝ դիտելով թռչնի թռիչքի բարձրությունից նկարահանված կադրերը:

Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերից հետո հաջորդ փուլը կլինի այն Արցախի զբոսաշրջային ամենագրավիչ վայրերից մեկին վերածելը:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/933810507101773