Աղվան Հովսեփյանը, նրա ղեկավարները, նրա ենթակաները մի օր կալանավայրում հայտնվելու համար ամեն ինչ արել են․ Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իհարկե, ես ուրախ չեմ, որ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է: Որեւէ մեկի կալանավորմամբ ես երբեք չեմ ուրախացել: Ինձ կարող է ուրախացնել միայն արդարադատության հաղթանակը, ինչը մեր օրերում, ցավոք, չի հանդիպում: Աղվան Հովսեփյանը, նրա ղեկավարները, նրա ենթակաները մի օր կալանավայրում հայտնվելու համար ամեն ինչ արել են:

Նրանք չէին մտածում, որ պատասխան տալու օրը գալու է: Վստահ չեմ, թե նրա/նրանց դեպքում արդարադատության հաղթանակի ականատես կլինենք: Ավելի հավանական է, որ գործը՝ վերջին տարիներին սկսված գործերի նման տեղում դոփի ու ավարտ չունենա: Բայց, ինչ ուզում է լինի, պետք է շեշտել, բումերանգի օրենքն աշխատում է»: