Ես չգիտեմ, թե դատարանն ինչ հիմնավորումներով է կայացրել Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշումը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե  դատարանն ինչ հիմնավորւմներով է  Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել: Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։

«Ես հասկանում եմ մարդկանց դժգոհությունը: Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե դատարանը ինչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել, երբ հասանելի կլինի այդ որոշումը, կծանոթանամ, բայց կարծիք էլի չեմ հայտնի»,- ըստ աղբյուրի, այսօր Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով Գրիգորյանի ազատ արձակման հետ կապված բողոքի ակցիաներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Բողոքի ակցիա իրականացնելը քաղաքացիների իրավունքն է»: