Երևանի կենդանաբանական այգում էգ առյուծ է ծնվել

Երևանի կենդանաբանական այգում էգ առյուծ է ծնվել։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի կենդանաբանական այգու Ֆեյսբուքի էջից։

«Ուռա՜, այգում էլի ծնունդ ունենք. էգ առյուծ է ծնվել:

Ի դեպ, վերջին անգամ Այգում առյուծ ծնվել է 2011 թվականին՝ 1 արու և 2 էգ:Կորյունը մի քանի օրական է: Ապրում է ծնողներից առանձին, քանի որ մայրը նրան չի պահել իր մոտ: Պահվում և խնամվում է հատուկ պայմաններում, կերակրվում է հատուկ կաթով 2 ժամը մեկ անգամ, որի համար Այգու տնօրենի ժ/պ-ի կարգադրությամբ սահմանվել է խնամողների գիշերային հերթափոխ։Իսկ հիմա այս փոքրիկի համար անուն պետք է որոշենք:

Սիրում եք, չէ՞, այս պահը»: