Նախարարությունը դադարեցրել է Արմինե Դավթյանի լիազորությունները

Նախարարությունը դադարեցրել է Արմինե Դավթյանի լիազորությունները
Նախարարությունը դադարեցրել է Արմինե Դավթյանի լիազորությունները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմինե Դավթյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարել էր խնդրահարույց գրառում և հրապարակել էր տեսանյութ, որի վերաբերյալ պարզաբանում ստանալու և մասնագիտական քննարկում ծավալելու նպատակով նախարարությունը հանդիպում էր կազմակերպել ոլորտի մասնագետների և Արմինե Դավթյանի մասնակցությամբ:

Հաշվի առնելով հանդիպման ընթացքում հնչած հիմնավորումները, մասնագիտական եզրակացություններն ու Արմինե Դավթյանի առաջարկած մեթոդների անընդունելիությունը նախարարության համար՝ նախարարությունը դադարեցրել է Արմինե Դավթյանի լիազորությունները որպես «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն»։