Պարետի որոշմամբ՝ կասեցվել է ևս 47 տնտեսվարողի գործունեությունը Երևանում և մարզերում

Պարետի որոշմամբ՝ կասեցվել է ևս 47 տնտեսվարողի գործունեությունը Երևանում և մարզերում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դիտարկումներն այս տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրել են կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելու նպատակով Պարետի կողմից հաստատված անվտանգության կանոնների խախտումներ:

Տնտեսվարողի գործունեությունը կասեցված է համարվում այն պահից, երբ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները ոստիկանների ուղեկցությամբ մոտենում եւ ծանուցման թերթիկի միջոցով տեղեկացնում են պարետի որոշումը։

Պարետի որոշումը ենթակա է պարտադիր կատարման, 24-ժամյա կասեցման որոշումը վերանայման ենթակա չէ։

Այս մասին տեղեկացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչությունը։

Պարետի որոշմամբ՝ կասեցվել է եւս 47 տնտեսվարողի գործունեությունը Երեւանում եւ մարզերում։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի…

Gepostet von ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am am Mittwoch, 20. Mai 2020