Էրդողան. «Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակում ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իֆթարի ընթացքում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպմանը ելույթ է ունեցել և կարճ անդրադարձ արել հայ-թուրքական հարաբերություններին: Այս մասին տեղեկացնում է  Ermenihaber.am-ը:

Էրդողանը մասնավորապես ասել է․

«Համոզված ենք, որ Ադրբեջանի բռնազավթված տարածքների ազատագրումից հետո մեր տարածաշրջանում խաղաղության հնարավորություն է ընձեռնվել։ Այս հնարավորությունն անտեղի չկորցնելու համար մեր հարևան Հայաստանի հետ անկեղծորեն շարունակում ենք կարգավորման գործընթացը»։