Գավառում խմբակային քվեարկություն է, կուտակումներ

www.hra.am –ի թղթակիցը Գավառի 22/09, 22/23, 22/30 ընտրատեղամասերում արձանագրել է խախտումներ և քաոսային վիճակ։ Բոլոր տեղամասերում կուտակումներ են եղել, սենյակում միաժամանակ 30–ից ավելի մարդիկ են եղել, հանձնաժողովների նախագահներն ի վիճակի չեն եղել վերահսկելու իրավիճակը։
22/23 ընտրատեղամասում քվեախցիկները տեղադրված են եղել ընտրական հանձնաժողովի կողքին։
22/30 տեղամասում մեր թղթակիցն ականատես է եղել բաց և խմբակային քվեարկության դեպքերի։ Իսկ երբ հանձնաժողովի նախագահին զգուշացրել է, որ խախտում է տեղի ունենում, նա պատասխանել է. «Ի՞նչ է, ուզում եք գյուղում եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրությո՞ւն անցկացվի…»։

 

Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, որ իր համագյուղացիները ընտանիքով գալիս են քվեարկելու և ինքը չի կարող նրանց «նեղացնել»։

Մեր թղթակցի հաղորդմամբ՝ Գավառում բոլորը խոսում էին 15.000 դրամ ընտրակաշառք բաժանելու մասին, սակայն ոչ ոք փաստեր չներկայացրեց։

Աղբյուրը՝ www.hra.am

«Ընտրություններ 2012»