Ստուգումներ մարտական հենակետերում

2-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում մայիսի 17-ին անցկացվել են ստուգումներ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։

Հաղորդագրության համաձայն, ստուգվել են ինժեներական և ամրաշինական աշխատանքների ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանը, զինծառայողների ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։ Տրվել են ցուցումներ մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։