«Հիշեք, թե անցյալ տարվա մայիսին ինչ էր ասվում, ինչու էր ասվում, ու հիմա ինչ եք անում»․ Ռուբեն Մեհրաբյան

«Կոմպրոմատների ծավալը, որով Ռոբերտ Քոչարյանն իր իշխանության օրոք մշտապես աշխատել է, Հեյդար Ալիևի դպրոցն է». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Իշխանությունից քննադատում են Տիգրան Եգորյանին ու Սեդա Սաֆարյանին, թե բա «բոյկոտը՝ պարտականությունից հրաժարում է»։

Տղե՜րք, խիղճ ունեցեք։ Սա դեմարշ է ՁԵՐ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԵՄ։
Դուք ձեր՝ Աղվանի պաչած դռնով դատախազությունից խաբար ե՞ք։
Դուք ձեր՝ շլագբաում եւ թթվի քար պետաիրավական հանձնաժողովից խաբար ե՞ք։
Դուք ձեր՝ չեղած վեթթինգից խաբար ե՞ք։

Դուք ձեր՝ հանցագործների կռիշ դատարանից խաբար ե՞ք, թե՞ «չեք միջամտում դատական իշխանության գործերին», իսկ էն ցուրտը տարածն իր լածիրակ բրիգադով սաղիս վրա ղժժում ա։

Դուք նույնիսկ խաբար չեք, թե ում եք առաջադրում ՍԴ դատավորի պաշտոնին։
Ու էսքանից հետո խոսում եք պարտավորություններից հրաժարվելու մասի՞ն։ Լուրջ ե՞ք ասում։

Ամոթ ա ուղղակի։
Հիշեք, թե անցյալ տարվա մայիսին ինչ էր ասվում, ինչու էր ասվում, ու հիմա ինչ եք անում։ Ավելի ճիշտ չե՛ք անում։ Իսկ էլ ավելի ճիշտ՝ մատներդ մատներիդ չեք խփում։ Այ թե որտեղ է պարտականություններից հրաժարումը»։