Սերժ Սարգսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը, ում մոտ բժշկական զննության արդյունքում ս.թ. սեպտեմբերի 2-ին հաստատվել էր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական վարակ, կազդուրվում է:

Կորոնավիրուսի ախտորոշման նպատակով իրականացված նմուշառումից հետո թեսթավորման պատասխանը եղել է բացասական: