Արգիշտի Կիվիրյան. «Փորձ է կատարվում գործ սարքել իմ դեմ»

Արգիշտի Կիվիրյան. «Փորձ է կատարվում գործ սարքել իմ դեմ»
Արգիշտի Կիվիրյան. «Փորձ է կատարվում գործ սարքել իմ դեմ»

«Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի՝ իրեն ծեծի ենթարկելու առթիվ ոստիկանությանը տված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, սակայն իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու հոդվածով: News.am-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ասել է, որ քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 316-րդ կետի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Իսկ թե կոնկրետ ո՞ր կետով է գործը հարուցվել, ոստիկանապետը նշել է, որ դա կախված է լինելու փորձաքննությունների պատասխանից:

Lragir.am-ի հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանը նշեց, որ լսել է այդ մասին: Նա նշեց, որ իրեն բերման եթնարկելու օրը հիվանդանոցից դուրս գալուց ծանուցագիր են հանձնել: «Ծանուցագրում չեն նշել հոդվածը, թե որ հոդվածով են գործ հարուցում, ընդամենը նշել էին, որ թիվ այսինչ քրեական գործով ենք հրավիրում` որպես վկա հարցաքննության: Երեկ կանչել էին հարցաքննության, սակայն անսպասելի կերպով քննիչը հայտարարեց, որ ինքը զբաղված է, հարցաքննությունը տեղի չունեցավ: Ես արդեն կռահել եմ, թե ինչ է տեղի ունենում` փորձ է կատարվում գործ սարքել իմ դեմ, մեկուսացնել ինձ»,- ասաց Կիվիրյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ