Անտառային հրդեհների հետևանքով Սան Ֆրանցիսկոյի երկինքը նարնջագույն է ներկվել․ Լուսանկարներ

Կալիֆորնիայի տարածք անտառային հրդեհների հետևանքով ծխով է պատվել, ինչի հետևանքով Սան Ֆրանցիսկոյի երկինքը ներկվել է նարնջագույն։ Այդ մասին գրում է BBC-ն։

Այս նահանգում հրդեհների դեմ պայքարել է 14 հազար հրշեջ։ Այս տարի հրդեհի հետևանքով Կալիֆորնիայում 1 մլն հեկտար անտառային տարածք է այրվել, առնվազն ութ մարդ մահացել է։

Գիտնականներն ասել են, որ նարնջագույնը հրդեհի հետևանքով է առաջացել․ ծխի մասնիկները՝ դեղին-նարնջագույն-կարմիր հասնում են երկրի մակերևույթ, ինչի պատճառով էլ երկինքը ներկվել է նարնջագույնով։

Անտառային հրդեհները դեռ չեն մարում, և մասնագետները կարծում են, որ ստեղծված իրավիճակը դեռ երկար կշարունակվի։